Պարապմունք 10.


Պարապմունք 10.
Թեմա՝ Զուգահեռագծի հայտանիշները
Եթե տրված է քառանկյուն, ինչպես պարզել, այդ քառանկյունը զուգահեռագիծ է, թե՞ ոչ։ Տեսանյութը տես 
այստեղ։
Հայտանիշներ։

1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:


Առաջադրանքներ։

1. Կարելի՞ է  պնդել, որ 4մ, 4մ, 6մ, 6մ կողմերով քառանկյունը զուգահեռագիծ է:

Ոչ
2. ABCD քառանկյան մեջ  АB=CD։ Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է։

Ոչ
3. ABCD քառանկյան մեջ  АB=CD, BC=AD:  Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է։

Այո
4.Ձևակերպիր զուգահեռագծի երեք հայտանիշները:

1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:


5. Ուռուցիկ քառանկյան երկու անկյունների աստիճանային գումարը 180 է, գտեք մյուս երկու անկյունների աստիճանային գումարը։

180
6. ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB=CD, <А=70աստիճան է, <D=110 աստիճան։ Ապացուցեք, որ  քառանկյունը զուգահեռագիծ է։

ըստ 1 հայտանիշի այո


7. ABCD  քառանկյունը զուգահեռագիծ է։ Ապացուցեք, որ <BCA=<CAD։

AC դիտարկենք որպես հատող, քանի որ մենք գիտենք, որ զուգահեռ ուղիները հատողով հետելիս խաչադիր անկյուններն հավասար են հետևաբար <CAD=<BCA.


8. ABCD քառանկյան մեջ AB = CD և AB || CD, ∠C = 15 աստիճան : Գտեք քառանկյան բոլոր անկյունները։

165 165 15


9. ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB = CD, ∠B = 70 աստիճան , ∠BCA = 60 աստիճան , ∠ACD = 50 աստիճան: Ապացուցեք, որ քառանկյունը զուգահեռագիծ է։

համաձայն 1-ին հայտանշի ABCD քառանկյունը զուգահեռագիծ է։
10. Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 100 աստիճան է:

130 50 130 50
11. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե՝
ա) ∠A = 84 աստիճան է ,

96 96 84 84
բ) ∠A – ∠B = 55 աստիճան է ,

62,5 117,5
գ)∠A + ∠C = 142 աստիճան է։
12. Դժվար։ Ապացուցուցել զուգահեռագծի առաջին հայտանիշը։

Թողնել մեկնաբանություն