Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն մաս III

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կոյսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Կարդա այսպես.

զկամս — ըզկամըս

զտիկին — ըզտիկին

զՍմբատ — ըզՍմբատ

զՍաթենիկ — ըզՍաթենիկ

լուեալ — լվյալ

իմաստութեան — իմաստության

տեսեալ — տեսյալ

կոչեցեալ — կոչեցյալ

զդայեակն — ըզդայակն

թուեցեալ — թվեցյալ

յեզր — հեզր

յայտնէ — հայտնե

յղէ — հղե

գետոյն — գետույն

զկոյսն — ըզկույսըն

բիւրս — բյուրս

բիւրուց — բյուրուց

ի կնութիւն — ի կնություն

ի խաղաղութիւն — ի խաղաղություն

իւր — յուր

իւրոյ — յուրո

քաջազգւոյ — քաջազգվո

Բառարան

ուստի՞ — որտեղի՞ց

տացէ — տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելիս)

ի բիւրուց — բյուրերից (տասը հազարներից)

ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց — ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Աշխարհաբար

Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակ Սմբատին, բաց է անում իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին, դաշինք և ուխտ դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .

Հարցեր և առաջադրանքներ

Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:

 ԵՎ ուստի տա քաջ Արտաշեսը

 Հազար ի հարայաց և բյուրերից ի բյուրոց

 ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:

Նա պատասխանեց նրան որ իր որդու փոխարեն թող աղջիկը գնա իր մոտ

Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:
ոչ նա համազայնեց

Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:

Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը: