§ 9. Նյուտոնիերրրորդօրենք:

ԹԵՄԱ՝                              

§ 9. Նյուտոնի երրրորդ օրենք:

1. Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:
Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով: Սայլակը սեղանի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում։ Այրենք թելը և թիթեղը կուղղվի, բայց սայլակը տեղից չի շարժվի՝ կմնա դադարի վիճակում:

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի

վրա , թե՞ հակառակը։

Զինվորի բռունցքի և քարի փոխազդեցության ուժերը մոդուլով հավասար են, բայց, քանի որ բռունցքը ավելի մեծ արագություն է ձեռք բերում, քարը կոտրվում է, իսկ բռունցքը` թեթև դեֆորմացվում:

3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

Հորիզոնական հենարանի վրա որևէ մարմինը ազդում է որոշակի ուժով և հենարանը մարմնի վրա ազդում է մի ուժով, որը մոդուլով հավասար է մարմնի կշիռին և ուղղված է նրան հակառակ:

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառ ման կետերի մասին:

Ազդող և հակազդող ուժերի մոդուլիկները հավասար են և նրանց ուղղությունները միմյանց հակառակ են:

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Հնարավոր չէ, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն, որովհետև նրանք կիրառված են տարբեր մարմինների վրա:

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Հնարավոր չէ, քանի որ ճահիճը քաշում է նրան դեպի ներքև, իսկ ինքն իրեն պակաս զանգվածով քաշում է վերև` ուղղությունները հակառակ են, բայց ուժերի մոդուլները հավասար չեն:

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդ- յոք սայլակը:

Այո, որովհետև ուժերի մոդուլները հավասար չեն և մագնիսի մարմնի կշիռը ավելի փոքր է, քան սայլակինը: