Նյարդային համակարգ

  1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը։

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։

  1. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը։

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

նյարդային.jpg
  1. Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի մեջ։

Գլխուղեղը և Ողնուղեղ

  1. Նեյրոնների ինչպիսի՞ տեսականեր գիտեք։

 Կա ելուստների 2 տեսակ՝ դենդրիտներ և աքսոններ։

  1. Ի՞նչ է նյարդը։

Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

§  8. Նյուտոնի  առաջին    օրենք:§  9. Նյուտոնի երկրորդ օրենք:

Քննարկվող հարցեր՝

1․ Ի՞նչ է ուսումնասիրում դինամիկան։

Դինամիկա մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։

2.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

3.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Անկարգելորդը (պարաշյուտիստը)վայրէջքիվերջումշարժվումէհավասարաչափ, որովհետև պարանների կողմից նրա վրա ազդող ուժը համակշռում է Երկրի ձգողության ուժին:

4.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ մարմնի շարժման հետագիծն ուղիղ գիծ է, և մարմինը միշտ շարժվում է նույն ուղղությամբ՝ կամայական հավասար ճանապարհներ կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:

5.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Մարմինը գտնվում է դադարի վիճակում:

6․Բերեք օրինակ, որն ապացուցում է, որ Նյուտոնի առաջին օրենքը հաշվարկման ոչ բոլոր համակարգերում է ճիշտ:

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:  

Շարժվող մարմինն իր արագությունը չի փոխում այնքան ժամանակ քանի դեռ նրա վրա այլ մարմիններ չեն ազդել:

8.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին:

a=F/m,F=ma

9.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:

10. Ո՞ր պնդումն է ճիշտ. 

— մարմնի արագացումը կախված է նրա վրա ազդող ուժից, 

— մարմնի վրա ազդող ուժը կախված է նրա արագացումից: