Հոկտեմբերի 15-20-ը

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը
  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները
  • Գյուլիստանի պայմանագիրը
  1. 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան թուրքերի, Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի, Հայուսիսային մի քանի գավառ էլ գտնվում էին Վրաստանի տիրապետության տակ: Արևելյան Հայաստանի հատվածում էին գտնվում Երևանի խանությունը, որը բաժանված էր 15 մահալի, որը ղեկավարում էր խանը, Ղարաբաղի խանությունը, որի կենտրենը Շուշին էր և բնակեցված էր մեծամասամբ հայերով, Գանձակի և Մախիջևանի խանությունները: Ռուսաստանը սկսեց իր նվաճողական քաղաքականությունը և 1801թ-ին նրա տիրապետության տակ անցավ Արևելավրացական թագավորությունը և դրա հետ մեկտեղ հայկական գավառները:
  2. 1804թ-ին Ռուսաստանը պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ: Մայիսին մտավ Գանձակի տարածք, բայց դիմադրության հանդիպելով նահանջեց Վրաստան: 1805-ին գրավեց Շիրակը և միացվեց Ռուսաստանի կազմին: 1808 ին հարձակվեցին Երևանի վրա, բայց չհաջողվեց գրավել Երևանի բերդը: 1812թ-ին Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա և Ռուսաստանը զորքերը քաշեց Երևանի տարածքից: Պարսակաստանը սկսեց ամրապնդվել, սակայն Ֆրանսիային հաղթելուց հետո Ռուսաստանը նորից ուժերը կենտրոնացրեց դեպի Հայաստան: Թագաժառանգ Աբաս-Միրզան Մեղրիում ծանր պարտություն կրեց:
  3. Պարսկական կողմը 1813-ի հոկտեմբերի 12-ին ստիպված եղավ Արցախի Գյուլիստան գյուղում կնքել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Պարսկաստանը հրաժարվեց Գանձակից, Արցախից, Շիրակից, Անդրկովկասից, Արևելյան Վրաստանից: Բայց Երևանի և Նախիջևանի խանությունները մնացին Պարսկաստանի իշխանության տաԿ:

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

Տանը

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները
  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել
  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
  1. 1826թ-ին Աբաս Միրզայի բանակը խախտեց պայմանագիրը և 60000 բանակով մտավ Արցախ: Պաշարեցին Շուցիի բերդը և 47 օր Ռուսական զորքերը տեղի բնակիչ հայերի հետ պաշտպանեցի Շուշիի բերդը: Երևանի խանն էլ իր զորքով մտավ Շիրակ, բայց տապալվեց Հայ զորավար Մադաթովի 2000 զորքի կողմից: Գանձակում էլ ռուսները հաջողության հասան: Դրանից ոգևորվելով՝ Թիֆլիսում հայերը կազմեցին 100 հոգանոց կամավորական ջոկատ, այլ վայրերում նույպես կազմավորվեցին ջոկատներ: 1827-ին ռուս գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ զորքերը սկասեցին հարձակում Երևանի վրա: Օշականի մոտ պարսիկները նորց պարտվեցին: Ռուսները գրավեցին Սարդարապատը, պաշարեցին Երևանի բերդը: 1827-ի հոկտեմբերի 1-ին մտան բերդ:
  2. 1827-ին մտան Թավրիզ, հետո Թեհրան ու շահը ստիպված հաշտություն խնդրեց: 1828-ի փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց պայմանագիր: Երևանը և Նախիջևանը անցան ռուսաստանին, Պարսկահայքը մնաց պարսիկներին: Պարսկական շատ շրջաններից հայերը վերաբնակվեցին Արևելյան Հայաստանում և 6 տարի ազատվեցին հարկերից, աղքատներին օգնեցին, որ տուն կառուցեն:
  3. 2 դեպքում էլ Ռուսաստանը ավելի շահեց, բայց հումանիզմի առումով Թուրքմենչայի պայմանագիրը ավելի հատկանշական էր, որովհետև մարդկանց հնարավորություն տվեցին ընտրել բնակության վայրը և օգնեցին տներ կառուցեր ու հարկերը չմուծել:
  4. Հայաստանը պատերազմների թատերաբեմ է եղել և մնում է միչև այժմ: Բոլոր երկրներն էլ ունեցել են պատմական դժվար շրջան, բայց դրանք ինչ որ մի օր վերջացել են ու սկսվել է ժողովրդի զարգացման ու ապահով ապրելու ժամանակաշրջանը: Իսկ Հաոց պատմությունը կարդալով և տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա, գլուխս պայթում է, ինչքա՞ն կարելի է անդադար բզկտել մի տարածք ու ժողովուրդ: Ե՞րբ է գալու մեր ապրելու ժամանակը վերջապես: