Առաջադրանք 1.
Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/
- Սահմանել հեղափոխություն հասկացությունը
Հեղափոխությունը քաղաքաղակական երևույթ է որի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակճության մեջ կատարվում են արմատական փոփոխություներ: - Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը
XVII դարի անգլիական հեղափոխական գործիչ Օլիվեր Կրոմվելը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հանթինգտոն քաղաքում: Իր ստեղծած «երկաթակողերի բանակով» հաղթել է թագավորական զորքերին: 1649թ. Անգլիան հռչակել է հանրապետություն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչակել է ազգի հովանավոր (պրոտեկտոր):
Օլիվեր Կրոմվելը մեծացել է պուրիտանական (կրոնական ուղղություն Անգլիայում) ընտանիքում: Հոր մահից հետո մեկնել է Լոնդոն՝ իրավունք ուսումնասիրելու: Քաղաքական գործունեությունն սկսել է 1628թ., երբ առաջին անգամ ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր: 1640թ.-ից ընդդիմության գործիչներից էր: Ստյուարտների դեմ նրա ճառերն աչքի են ընկել բուրժուազիայի և նոր ազնվականության շահերի պաշտպանությամբ: Թագավորի դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ Կրոմվելն ստեղծել է բանակի նոր տեսակ՝ «երկաթյա» կարգապահությամբ, որն ստացել է «երկաթակողերի բանակ» անվանումը և դարձել վերակազմված խորհրդարանական բանակի կորիզը:
1645թ.-ի հունիսի 14-ին Նեսբի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է Կարլոս I Ստյուարտի բանակը: 1650թ. Կրոմվելին պաշտոնապես նշանակվել է լորդ-գեներալ՝ հանրապետության բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատար: 1649-1650թթ. անգլիական բանակը դաժանորեն ճնշել է դեռևս 1641թ. ծագած իռլանդական ազգային ապստամբությունը:
1650-1652թթ. Կրոմվելը հնազանդեցրել և Անգլիային է միացրել Շոտլանդիան: 1653թ.-ի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրել է հանրապետությունը և հաստատել ռազմական բռնապետություն լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի միանձնյա իշխանությամբ:
Հատկապես ակտիվ են եղել Կրոմվելի գաղութակալական ձեռնարկումները: Կրոմվելի մահից կարճ ժամանակ անց վերացվել է պրոտեկտորատի վարչակարգը: Երկրում ստեղծվել է քաղաքական խառնակ իրավիճակ, ակտիվացել են ժողովրդական շարժումները:
Այս պայմաններում բուրժուաազնվականական շրջաններն անհրաժեշտ են համարել վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը: 1660թ.-ի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր խորհրդարանը Կարլոս I-ի որդուն հռչակել է թագավոր:
- Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում
Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի` դաշինքներին և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:
Առաջադրանք 2
Համաշխարհային պատմություն/էջ 26-31/
- Ներկայացնել, համեմատել 18-րդ դարի իրադարձությւոնների ժամանակագրությունը
- Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը /Փոքրիկ ուսումնասիրություն/
Ներածություն
- Ֆրանսիական հեղափոխության պատճառները
- Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:
- 1789թ. Գլխավոր շտատներ
- Բաստիլի գրավում
- Ավատատիրության վերացումը Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, հռչակագրի արդիականությունը
- Կանանց դերը հեղափոխության ընթացքում
- Սահմանադրական միապետություն
- Քաղաքական ակումբների առաջացումը
- Արքայի փախուստը Վարեն
- Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
- Առաջին հանրապետությունը
- Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը Դիրեկտորիա