Ուսումնական աշուն

1․ Վերանայի՛ր հոկտեմբեր ամսվա աշխատանքներդ, կազմի՛ր և ուղարկի՛ր հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը։

2․ Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգազողություններով, տեսածդ աշնանային գույներով :

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` քո իսկ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն՝ աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր):

    Ես աշնանային արձակուրդներին չեմ գնացել երկրից դուրս պարապունքների պատճառով: Ես հաճախում եմ կառատեի և թումոի: Եվ ինչ-որ չաափով բայց ունեցել եմ հետաքրքիր արձակուրդ: Սկսենք սկզբից երբ ես կատարում էի անհատական նախագիծը որի թեման դա շարժիչերի տեսակներն է բայց ես որոշեցի չգրել հավերճական շարժիչի մասին որովետև բոլորը մատծում են որ դա չկա: Բայց ես հեռախոսըս դիտելիս տեսա այս պատկերը ես գծեցի որ ավելի լավ հասկանալի լինի:

Մագնիտեր քանի որ իրար դեմ են + ը +ի վրա սեղծում են ուժ որը պետք է պտացնի առանցքակալը : Երևվի դուք մտածում եք կաշխատ ես էլ է մտածում մենք փորձեցինք սարքել:

Եվ պարզվեց որ չի աշխատում: Մագնիտի ուժը չի հետրիքում որ մյուս մագնիտին մղել վերև իսկ մյուս մագնիտը չի թողնում որ իրեն մղի վերև: Նաև ես կամավոր որշեցի աշխատել Հելթի Ֆարմում և օգնեցի իմ հայրիկին: Այսքանը հույսով եմ դուքել եք ունեցել լավ արձակուրդներ:

3.  Շարունակի՛ր զարգացնել անհատական կամ խմբային նախագիծդ, արդյունքները հրապարակի՛ր բլոգում, հղումն ինձ ուղարկի՛ր:

https://wordpress.com/post/arnakvermishyan.wordpress.com/7477

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբեր ամիսում մենք վերլուժել ենք

Կռունկ, Ինչո՞ւ են մարդիկ բղավում…, Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն
Նաև ունեցել ենք թարգմանչական տոն
Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն մաս II (Սաթենիկի խոսքերը) Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն մաս III Ձայնագրություն

և կատարել ենք գրավոր աշխատանքներ
Տեքստային աշխատանք
Գործնական քերականություն

Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն

Կարդացեք հեքիաթը:

  1. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:
    վխտում -Մեծ բազմությամբ մի տեղ շարժվել՝ զեռալ
    եռուզեռում -Եռուզեռալը, եռուզեռելը:
  2. Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ:
    Նրանով որ մարդիկ նյուն պես իրենց գազաների նման են պահում:
  3. Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:
    Այն որ պետք չի այնպայման իչվոր մեկին ցավ պատճառել

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթենայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավորզարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած:  Նա իր հոգսն էհամարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնելդրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մեերկ վայրենիներ:

— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էրմյուսներից:

— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց  Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացողմարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայցամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը: