Կռունկ

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
    մեռոն -Անուշահոտ նյութերով տոգորած ձիթապտղի յուղ
    տարաշխարհիկ -Հեռավոր՝ օտար աշխարհի, օտարերկրյա
    նշխար -Բոլորակ կամ բարակ ու տափակ անթթխմոր հաց
    վեղար -Հայ կրոնավորի գլխի ծածկույթ
    արևամարք-մայրամուտ
    լավա — Հրաբխից ժայթքող հրահեղուկ զանգված
    հարկավ  -Անշուշտ
    փերթ -Շորի կամ կաշվի կտոր
    պանդուխտ — Հայրենի երկրից հեռացած և օտար երկրում
    ականջօղ -Ականջի օղ, ականջի բլթակին ագուցվող
  2. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:
    իրիկնապահ-Երեկո
    արթնանալ-Զարթնել
    պանդուխտ-օտարական
    տխուր-անզվարթ
    վեհ-բարձր
    աղեկտուր-ցավալի
  3. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:
    առնական-կանացի
    հզոր-թույլ
    տրտմություն-ուրախություն
    սևահեր-սպիտակամազ
    ծիծաղկոտ-լացկան
  4. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:
    Մաս  1-ին -ծանոթություն ժափորդությանը
    Մաս 2-րդ-ընթրիքը
     Մաս 3-րդ-իռլանդուհու հասկացուցյունը
  5. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:
    իռլանդուհին միակն էր որ հասկացավ Կոմիտասին
  6. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:
    Որովետև մենակ կռունկը կառող է հասկանալ իրեն
  7. Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:
    Նա հասկացել էր այդ երգի իմաստը և նա լացում էր կռունկի համար:
  8. Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

Պարապմունք 9.


Տեղադրման եղանակը։
Համակարգը լուծել տեղադրման  եղանակով, որում անհայտների գործակիցները զրոյից տարբեր են, անհրաժեշտ է՝
1) անհայտներից մեկը (օրինակ՝ y-ը) համակարգի հավասարումներից որևէ մեկից արտահայտել մյուս անհայտով,
2) ստացված արտահայտությունը տեղադրել համակարգի մյուս հավասարման մեջ y-ի փոխարեն,
3) լուծել ստացված մեկ x անհայտով հավասարումը,
4) տեղադրելով ստացված x արժեքը y-ի բանաձևի մեջ՝ գտնել y-ի արժեքը։
Հենց (x; y) թվազույգը կլինի համակարգի միակ լուծում։

Օրինակ, լուծենք այս համակարգը տեղադրման եղանակով․
{4x − 5y − 1 = 0
{7x − y + 6 = 0

համակարգի երկրորդ հավասարումից y-ն արտահայտենք x-ով՝
y = 7x + 6
  և առաջին հավասարման մեջ y-ի փոխարեն տեղադրենք
7x + 6՝
4x − 5 (7x + 6) − 1 = 0
Լուծելով  հավասարումը՝ գտնում ենք նրա միակ արմատը՝
x = −1։
Տեղադրելով x-ի արժեքը   հավասարության մեջ՝ գտնում ենք y-ի արժեքը։
y = 7x + 6 = 7․ (−1) + 6 = −1:
Նշանակում է  համակարգն ունի միակ լուծում՝ (−1; −1)
Պատասխան՝ (−1; −1)։

Առաջադրանքներ։
1. Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․

ա)x+y=5
y=5-x
բ)2x+y=3

y=3-2x
գ)x+y-5=11

y=x+16
դ)y+2=3x

y=3x-2
ե)3x+5y=8

y=(8-3x):5
զ)-3x+2y=7

y=(7+3x):2

2. Տրված հավասարումից x-ը արտահայտեք y-ով․

ա)x-y+3=0
x=-3+y
բ)2x-3y+6=0

x= ((-6) + 3y) : 2
գ)13x+y-2=0

x=((-2)-y):13
դ)x+2y-5=0

x=((-5)-2y)
ե)3x+y=8

x = (8 – y) : 3
զ)-2x+y=-14

x = ((-14) – y) : (-2)

3. Լուծիր համակարգը տեղադրման եղանակով
ա){x-2y=4
    {x+7y=22

(8;2)

բ){-3x+y=5
  {y+4x=26

(3;14)

գ) {x − 2y = 0
    {x + 5y = 45

(90/7,45/7)

դ){x − 3y − 7 =0
    {x+7y=87

(31,8)

4. Լուծիր համակարգը տեղադրման եղանակով

ա) {x−y−1 = 0
    {x+y−5 = 0
(3,2)
բ) {x−y−2 = 0
    {x+y−6 = 0

(4,2)

Հարցեր կրկնողության վերաբերյալ․
5.Լուծեք մեկ անհայտով  հավասարումները․

ա)5x+3x-10=14 x=3
բ)-3+9y+13-5y=22 y=3
գ)(5x+3)-(2x-4)=37 x=10
դ)2x+1=126.
62,5

Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․
Ջրով լցված լի դույլի զանգվածը  10կգ է։ Որքա՞ն է դատարկ դույլի զանգվածը, եթե հայտնի է, որ այն 9կգ-ով թեթև է նրա մեջ գտնվող ջրից։

1 կգ

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Մենք մեր սեպտեմբեր ամիսը սկեցինք նախագծային շաբաթով: Այդ նախագծի անվանումը  «Անհատական tv» է, որտեղ մենք էինք ընտրում թեման։ Ես ընտրեցի <<Շարժիչների տեսակներ>> թեման և այդ թեմայով ստեղծեցի նախագիծ: Նաև մեր բաց թողած ֆլեշմոբները լրացրինք․ դրանք
հուլիս և օգոստոս ամիսների ֆլեշմոբներն էին: Դրանից հետո մենք արեցինք գործնական քերականություն: Եվ  հասկացանք, որ Վիլյամ Սարոյանի ծնունդը մոտ է, և ընթերցեցինք Վիլյամ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը»: Մենք Վիլյամ Սարոյանից մի քիչ ընդմիջում արեցինք՝ կատարելով սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբը: Բայց մեզ՝ բոլորիս, այնքան հետաքրքրեց Վիլյամ Սարոյանի գրածը, որ կարդացինք Վիլյամ Սարոյանի մասին և նաև Վիլյամ Սարոյան «Իմ գերդաստանը»: Այս ամենից հետո ուզեցինք հասկանալ՝ ինչ է «Կրթություն» բառը նշանակում:
Հասկանալուց հետո մենք կատարեցինք գործնական քերականություն: Եվ երբ սկսեցին վատ օրերը, մենք ուզեցինք մեր հայենիքի մասին բարձր հնչի և  «Հայրենիքիս» փաթեթից ընտրեցինք բանաստեղծություններից մեկը և անգիր սովորեցինք։ Ամսվա վերջում որոշեցինք ստեղծագործել <<Ժամանակը ինչ է փոխում>> վերնագրով:


Պարապմունք 8.

Թեմա՝ Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր {

Դիտարկենք հետևյալ խնդիրը:
Խնդիր։ Հայտնի է, որ եղբոր ու քրոջ տարիքների տարբերությունը 3 է, իսկ գումարը՝ 15։ Քանի՞ տարեկան է եղբայրը և քանի՞ տարեկան՝ քույրը։

 Լուծում։

 Պետք է գտնել երկու անհայտ մեծություններ՝ եղբոր տարիքը և քրոջ տարիքը։ Ենթադրենք եղբայրը x տարեկան է, իսկ քույրը՝ y տարեկան։ Քանի որ նրանց տարիքների տարբերությունը 3 է, ապա
x − y = 3,
իսկ քանի որ եղբոր և քրոջ տարիքների գումարը 15 է, ապա
x + y = 15  (2)

 Որոնելի x և y թվերը պետք է բավարարեն միաժամանակ երկու հավասարումներին։ Այսպիսի դեպքերում ասում են, որ տրված է x և y երկու անհայտով երկու հավասարումների  համակարգ՝

Այս համակարգի համար կարելի է ընտրել այսպիսի թվերի զույգ՝ x = 9, y = 6, որն էլ կհանդիսանա համակարգի լուծում։
Հետևաբար եղբայրը 9 տարեկան է, քույրը՝ 6 տարեկան։
Պատասխան՝ 9 և 6 տարեկան։
Լուծել  x և y երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարման համակարգը, նշանակում է գտնել բոլոր այն (x; y) թվազույգերը, որոնք միաժամանակ  և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների համար լուծումներն են:

Առաջադրանքներ։
1.
Փորձեր կատարելով գտիր համակարգի լուծումը։

ա)  {x+y=10
      {x-y=8
x=9 y=1

բ)  { x+y-5=0
    {x-y-1=0
x=3 y=2

գ)  {x+y-12=0
    {x-y-2=0
x=7 y=5

դ)  {2x+y=22
    {y-4x=16
x=1 y=20

ե)  {5y+4x=14
    {y-x =1
x=1 y=2


2. Պարզեք՝ (−3; 1) թվազույգը համակարգի լուծո՞ւմ է.
ա) { x + y − 3 = 0
    { x − y + 4 = 0 ոչ

բ) {  2x − 3y − 1 = 0
    { 3x + 4y + 5 = 0 ոչ

3. Համակարգի յուրաքանչյուր տողով գրեք հավասարման  գործակիցները և ազատ անդամները.
ա) { 2x + 3y + 1 = 0, Գործակից 2, 3 ազատ անդամ 1
      {−x + y = 0,

բ)  { 3x − 2y − 4 = 0; Գործակից 3, -2 ազատ անդամ -4 -6
      {−2x − 6 = 0; 

գ) { −3x − 2y + 7 = 0, Գործակից-3, -2, -4 ազատ անդամ 7 5
  {−4x − 5 = 0,

դ) { 2x + 5 = 0; Գործակից2 ազատ անդամ 5 4
    { 2y + 4 = 0

4. Ցույց տվեք, որ (−2; 1) թվազույգը համակարգի լուծում չէ.
  ա) { 2x − y + 5 = 0,
      {2x + 5y − 1 = 0, այստեեղ ճիշտ


  բ) {x + y − 3 = 0;
      {3x − 4 = 0 այստեղ սխալ է

5. Ելնելով տված պայմանից, կազմեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգ.
ա) երկու թվերի գումարը 7 է, իսկ տարբերությունը՝ 2,
{4,5+2,5=7
{4,5-2,5=2
բ) երկու թվերի տարբերությունը 12 է, իսկ գումարը՝ 27։
x-y=12
x+y=27

6.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից.
ա)Երկու թվերի գումարը հավասար է 10,
բ)2լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ։

7. Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից,  առաջարկեք որևէ լուծում․
ա)Երկու թվերի գումարը հավասար է 20
բ)3 կոնֆետը և 4 թխվածքաբլիթը միասին արժեն 1800 դրամ։

8. Լրացուցիչ։
b-ի ի՞նչ արժեքի դեպքում (1,4) թվազույգը bx-7y-3=0 հավասարման լուծում է։

Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:

Նադիր Շահը հայերի նկատմբամբ վարում էր բարեկամական քաղաքականություն՝ աղոթում է Էջմիածնի եկեղեցում, Եգանին անվանում է մեծ եղբայր, հայ մելիքներին համոզում է իրեն միանալ թուրքերի դեմ։ Թուրքերին ջարդելուց հետո նա դարձյալ հայերի նկամբամբ լավ քայլեր է անում․ 7500 հայ գերիների համար փրկագին է վճարում թուրքերին, հարկերից ազատում հայ գյուղացինրին, Արցախին ինքնավարություն է շնորհում։

  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:

դրականը վերևի հարցին նշեցի, իսկ բացասականը՝ ազատելով հայերին թուրքերի լծից այնուամենայնիվ չի թողնում, որ Հայաստանը անկախ պետություն դառնա, այն մնում է Պարսկաստանի կազմի մեջ։

  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Նադիրը քաջ գիտակցելով Ղարաբաղի հայերի ռուսասեր քաղաքականությունը և ժողովրդի ու հայ մելիքների այդ տրամադրու­թյուններին վերջ տալու, նրանց սիրաշահելու և ռազմական կարո­ղությունը օգտագործելու նպատակով, ոչ միայն մելիքներին հաս­տատում է իրենց իշխանության մեջ, այլև ընդգծված կարգավիճակ է շնորհում՝ ծնունդ տալով նոր վարչական միավորի՝ Խամսա(արաբերեն հնգյակ), Խամսայի երկիր, Խամսայի մելիքություններին։ Նադիրը փաստորեն վավերացրեց այն, ինչ հերոսական պայքարի շնորհիվ ձեռք էր բերել Արցախի ազատատենչ հայությունը։

Ժամանակը ինչ է փոխում

Մենք երբ փոքր ենք լինիում խաղում ենք ոըրախանում ենք։ Բայց կա նաև մի բան որ համարյա մարդիկ չեն նկատում, մենք փոքր հասակից չենք ուզում շուտ քնել, մենք ուզում ենք ավելի շատ հետազոտել այս աշխարհը և անընդատ մայրիկի կամ հայրիկի հետ կռիվ ենք անում, որ չենք ուզում քնել։ Բայց երբ մեծանում ենք արդեն աշխարհը հետազոտած ենք լինում, էլ ոչմի բան հետաքրքիր չի մենք էլ չենք ուզում էլ ինչվոր բան անել։ Նաև ժամանակը լավ բան է փոխում օրնակ հեռախոսը 100 տարի առաջ և հիմա մեծ փոփոխություն կա։ Այդ ինչ է նշանակում որ մենք ենք ընտրում ժամանակը լավը լինի թե ոչ։

Գեղձեր

Պատասխանել հարցերին․

  1. Ինչո՞վ են տրբերվում իրարից տարբերվում արտազատական և ներզատական գեղձերը

Արտազատական գեղձերը արտազատուման ֆունկցա են կատարում։

  1. Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը

Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձեր

  1. Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

 օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը

  1. Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>

Ադրենալինը կոչվում է տագնապի հորմոն, որվետև այդ ժամանակ

Պարապմունք 6.


Թեմա՝  Բազմանկյուն

Դիտարկենք մի պատկեր, որը կազմված է AB, BC, CD, …, EF , FA հատվածներից այնպես, որ կից հատվածները, այսինքն՝ AB և BC, BC և CD, …, FA և AB հատվածները, չեն գտնվում մի ուղղի վրա, իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ չունեն:
Այդպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն: 

Տես նկարը՝



A, B, C, … E, F կետերը կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ AB, BC, CD, …, EF հատվածները՝ կողմեր: Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ:
n գագաթ ունեցող բազմանկյունն անվանում են n–անկյուն: Այն ունի n կողմ:
Բազմանկյան օրինակ է եռանկյունը:

Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ: Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:
Յուրաքանչյուր բազմանկյուն հարթությունը տրոհում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:

Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում: Նկարում պատկերված F1 բազմանկյունը ուռուցիկ է, իսկ F2 բազմանկյունը ուռուցիկ չէ:


Գիտենք, որ յուրաքանչյուր եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան  է, ուստի՝ A1A2A3…An բազմանկյան անկյունների գումարը, այն է՝ n – 2 եռանկյունների անկյունների գումարը, հավասար է (n – 2) ⋅ 180աստիճան :
ԿԱՐԵՎՈՐ։
Այսպիսով՝ ուռուցիկ n–անկյան անկյունների գումարը (n – 2) ⋅ 180աստիճան է:



Հարցեր և առաջադրանքներ։

1. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ բազմանկյուն։


ա)Ցույց տուր գագաթները, նշիր կարմիրով


բ)Ցույց տուր կողմերը


գ)Ցույց տուր կից կողմերը


դ)Ցույց տուր հարևան գագաթները։

2.GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ բազմանկյուն, ինչի՞ է հավասար նրա պարագիծը։

p=h+G+F+M+I+K+J+i

3. GEOGEBRA ծրագրով գծիր ոչ ուռուցիկ բազմանկյուն, ցույց տուր որ այն ուռուցիկ չէ։


4. GEOGEBRA ծրագրով գծիր ուռուցիկ բազմանկյուն, նշիր նրա արտաքին և ներքին տիրույթները։  Ներքին տիրույթը ներկիր սպիտակ, արտաքին տիրույթը՝ կապույտ։

5.GEOGEBRA ծրագրով գծիր եռանկյուն։ Ինչքա՞ն է եռանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։
180



6. GEOGEBRA ծրագրով գծիր քառանկյուն։ Ինչքա՞ն է քառանկյան բոլոր անկյունների աստիճանային  գումարը։
360



7. GEOGEBRA ծրագրով գծիր հնգանկյուն։ Ինչքա՞ն է հնգանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։
540


8. GEOGEBRA ծրագրով գծիր վեցանկյուն։ Ինչքա՞ն է վեցանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։
720

9. Ի՞նչ բանաձևով են հաշվում բազմանկյան բոլոր անկյունների գումարը։
(n – 2) ⋅ 180
10. Դժվար։ Ապացուցիր, որ ցանկացած ուռուցիկ n–անկյան անկյունների գումարը (n – 2) ⋅ 180 աստիճան է։
օրինակ եռանկյունը (3-1)x180=180

Чтение текста ,,,Родник,,

Это казалось чудом, – самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни. Жаркое солнце выжгло всё. И лишь в одном месте из-под земли бил Родник. Самые страшные засухи ничего не могли с ним поделать. Раз в несколько лет Дождь обязательно навещал Родник и пополнял его. Так и текла жизнь Родника: от дождя до дождя в непрерывной борьбе c пустыней.

Но однажды в его привычную жизнь вторглись люди, которые шли через пустыню большим караваном. Запасы воды у них давно кончились, и если бы не Родник, им пришлось бы умереть в этой пустыне. Родник видел, как плакали от радости женщины, когда поили своих измученных детей, как улыбались суровые мужчины, доверху наполняя походные фляги родниковой водой. Шли годы… Родник всё так же поил людей свежей водой, только вот люди стали другими. Нет, они все так же ценили прохладную воду Родника и говорили, что одного глотка этой волшебной воды хватит, чтобы
восстановить силы. За это Родник был готов простить им то, что кое-кто из них швырял в него камни или плевал, перегнувшись через край колодца. Но таких было немного. Нашлись и те, кто не захотел уходить от него, они стали строить дома рядом с Родником. А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки. Теперь дождь только наполовину пополнял его подземные запасы. Всё остальное попадало в баки. Но люди продолжали ставить новые баки, и каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды. Родник начал засыхать и наконец совсем высох.
Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.

засуха – երաշտ                                                  фляга – տափաշիշ
глоток – կում                                                      колодец – ջրհոր
источник – родник                                             ржавчина – ժանգ

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Родник казался чудом?
Это казалось чудом, – самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни.
2. Как текла жизнь Родника?

от дождя до дождя в непрерывной борьбе c пустыней.
3. Как Родник познакомился с людьми?

однажды в его привычную жизнь вторглись люди, которые шли через пустыню большим караваном.
4. Что придумали люди?

А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки
5. Что случилось с Родником?

каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды. Родник начал засыхать и наконец совсем высох.
6. Почему люди с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике?

едоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем когда-то в самом центре пустыни.

Ответьте на вопросы.

1. Почему самые страшные засухи ничего не могли поделать с Родником?
Потому что шел дождь
2. Как Родник служил людям?
он их поеил
3. Как относились люди к Роднику?
они сначало хорошо но потом они изменилис
4. Для чего люди поставили баки?
что там нокопилас дождевой вода
5. К чему это привело?
к тому что родник висох

Подберите из текста антонимы к данным словам. С некоторыми из них
составьте и запишите предложения.

Тёплый-холодный
маленький- большой
смеяться- плакать
грусть- веселится
молчать-кричать
старый- новый


Составьте и запишите предложения с данными словами и словосочетаниями.

Прохладная вода, жаркая пустыня, родник, непрерывная борьба,

караван, родниковая вода, колодец, дождевая вода, волшебный источник.

Мы купались в прохладной воде реки.

В жаркой пустине не было воды.

У нас в деревне есть родник, который называется Такцоц.

Шла непрерывная борьба между людьми и природой.

Вдали виднелся караван.

Больной хотел пить родниковую воду.

Кошка упала в колодец.

Когда-то люди собирали и пили дождевую воду.
В армени есть волбний источник воды


Составьте и запишите предложения из данных слов.
1. всё, солнце, выжгло-всё выжгло солнце
2. Родника, привычную, вторглись, в, люди, жизнь-Родника в привычную жизнь вторглись люди
3. один, восстанавливал, воды, глоток, этой, волшебной, силы-один глоток этой волшебной воды восстанавливал силы
4. люди, с, стали строить, дома, Родником, рядом люди рядом с Родником стали строить, дома рядом
5. а потом, железные, люди, собирать, дождевую, в, придумали, воду, огромные, баки а потом люди придумали собирать дождевую воду в железные огромные, баки
6. люди, из, воду, пили, противную, отдающую ржавчиной, с тех пор, баков. с тех пор люди пили противную воду из баков отдающую ржавчиной

Согласны ли вы с тем, что…
1. Встреча с людьми сделала жизнь Родника интересной.нет
2. Родник был настоящим чудом, а его вода была волшебной.да
3. Все люди бережно и с любовью относились к Роднику.нет
4. Люди поставили в пустыне баки, чтобы помочь Роднику бороться с засухой.нет
5. Люди всегда заботятся о природе и делают её ещё лучше.нет

№1. Вставь пропущенные буквы где есть необходимость

Душистый, ширина, жужжат, кувшин, прощание, пощада, внучк__а, дочк__а,  часовой, ручк__а, ночк__а, щавель, щутка, речк__а, жизнь, жи__р,  шириться.

№2.  Вставь пропущенные буквы, запиши проверочные слова.

Вечерний — вечер, проходить-проход, гористый-горы, грозовая-грозы, покормить-корм, крикунья-крик, змеиный-змеи, колосья-колос, кровавый-кровь, глазастый-глаз, корневой-корень, речной-реки, сердечный-сердце, скалистый-скала.

№3. Допиши прилагательные, определи род.

Красный флажок (мужской), вечернее платье (средний), зелёная трава (женский), старый дом (мужской), лёгкая музыка (женский), свежий кекс (мужской), звонких капель (женский), вечерняя звезда (женский), верный друг (мужской),  вкусное молоко (средний), синее море (средний), хищное животное (средний), грозовая туча (женский), летнее время (средний), прозрачное стекло (средний).