- Աշնանային մեդիաընթերցումներ
Համացանցից փնտրե՛լ, գտնե՛լ բանաստեղծություններ աշնան մասին, ընթերցե՛լ,
պատրաստե՛լ հետաքրքիր աշնանային տեսանյութեր: Աշնանային պոեզիա. որոշ ստեղծագործություններ հավաքված են այս ընթերցարանում, կարող է օգնել, սակայն ցանկալի է, որ լրացնե՛ք ժողովածուն:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ
ԱՇՈՒՆ
Հ. Հայրապետյան
Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:
Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:
Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում: