Մայրենի

Ըստ Մուշեղ Գալշոյանի
Շտապող

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

Բարեխիխծ Կոմիտաս
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշողություն
Հիշեց Բեռլինը:1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ:
Բարեկամի Պարտավորություն
Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
Դրամապանակի տերը գտնվեց
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
–  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
(վըն-գըս)ացի(յաճախական ձև Վնգալ՚ի)չէզոք բայ
ԳՈՑԵԼ-1. փակել, խփել։
ԱՊՐՈՒՍՏ-1. կյանք։
ճկուն-  1. ճապուկ, դիուրաթեք, դիուրակոր։

2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:
Հյուրանոց-հյուր-ա-նոց
Լուսամուտ-լուս-ա-մուտ
հնամաշ-հն-ա-մաշ
Վիճակախաղ-Վիճակ-ա-խաղ
Ոտնաման-ոտն-աման
Հուսախաբ-հուս-ա-խաբ
դժկամորեն-դժկ-ա-մորեն
հայկական-հայկ-ական
Անպատճառ-անպ-ա-տճառ

3. 10-15 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:
Երբ Կոմիտասը գնում էր հրավիրել եին հյուր նա գնում էր և ճամփի մեջտեղ նա տեսավ դրամանապանակ։Եվ նա հասկացավ օր ինչ էլ լինի պետք է տերը գա։Երբ նա բացեց դրամապանակը նա դեսավ 10 ֆունտ, միքիչ սպասեց և ասաց ինք իրեն լավ է որ չի եկել տերը և գցեց 100ֆունտ որ չտեսներ տերը նա դրեց 10ֆոնտի տակ։Նա տեսավ ման եկող աղջիկ և հարցրեց։
-Դուքդրամապանակ եք կորցրել
-Այո-պատասխանեց նա
-Այս է ձեր դրամապանակը վաղը երեկոյան եկեղեցական երգեր ենք երգելու ձեզ հրավիրում եմ։

4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
Վերնգրերը սևով նշված են տեքստում։

5. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
Շատ ցուրտ էր,
Մտածեց լավ միտք,

6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
Համբերատար, Բարի, Հասկացող;

7.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:
https://www.youtube.com/watch?v=HIz70XnV_50
Այս երգում ես մտածում եմ որ ասում եմ մեր դռանը խնկի ծառ ձեր դռանը խնկի ծառ
նա ուզում է ասել որ մենք իրար մոտ են ապրում։ Իսկ նա սիահարված է այդ աղջկան։

8. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
Բեռլինյան տարիների հիշողությունը պատումին հաղորդում է գլխավոր միտքը։ Կոմիտասը իր սեփական մաշկի վրա է զգացել  գումար չունենալու դժվարությունը։

9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Նրան անվանում են Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, որովհետև Հայերի երգերը կորել էին և ոչ ոք չէր տարբերում Հայ երգերը օտար երգերից, իսկ նա կարողանում էր տարբերել և նրա շնորհիվ ամբողջ աշխարհը իմացավ Հայ երգի մասին:

10.Ընտրի՛ր Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, անգիր սովորիր , չմոռանաս նաև անծանոթ բառերի բացատրությունը նայել:
https://youtu.be/t3cgElEcRXQ

Այրում

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: 

24ypjz7.gif

Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:

Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն: 

images (7).jpg

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:  

images (8).jpg

 Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը: 

s_04.gif

  Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ

Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը: 

images (17).jpg

 Ուշադրություն

Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:

1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:   

 2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):   
 3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:  
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա: 
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:   

111.png

 Ուշադրություն

Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.

1.  Խուճապի չմատնվե՛ս:

2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:

3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:

4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  

5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:

7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:

Հող, ավազ, կրակմարիչ ու ջուր։
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Կբացեմ պատուհաները, չեմ միացնի ոչ մի էլետրական սարք, կզանգահարեմ 1-04 որ գան գազը փակեն։

Պարապմունք 16. 

Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան

Ամրապնդում ենք նախորդ դասը:

1.Գրեք թվային հարաբերության 5 օրինակ (օրինակ՝ 2:4,12:6)
5:10
8:24
3:33
45:50
6:66

2. Ի՞նչ է համեմատությունը։
Երկու հարաբերությունների հավասարությունը անվանում են համեմատություն:

3. Ո՞րն է համեմատության տառային արտահայտությունը:

a : b = c : d

4.Համեմատություն կազմող թվերից որո՞նք են համեմատության եզրային անդամները, որո՞նք՝ միջին անդամները, ցույց տուր օրինակի վրա:
45:50=9:10

5. Ո՞րն է համեմատությունների հիմնական հատկությունը:
Համեմատության ծայրանդամների արտադրյալը հավասար է միջին անդամների արտադրյալին:

6. Գտե՛ք տառի թվային արժեքը

ա) 3/36=1/12

բ) 2/11=6/66

7. 640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի ավազանում, եթե խողովակը բաց լինի 5 ժ։
640:8=80
80×5=400
400մ^3

8)Բնակարանի մակերեսը  120մ^2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 12կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 20մ^2 է:
120:12=10
20:10=2
2կգ

Պարապմունք 14.

Պարապմունք 14.

Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան

Առաջադրանքներ

1.Գտե՛ք անցած S ճանապարհը, եթե հայտնի են հավասարաչափ շաժման t ժամանակը և v արագությունը՝

  • v=2մ/վ,  t=5վ v=10մ/վ
  • v=12մ/վ,  t=5ր v=300մ/ր
  • v=4կմ/ժ,  t=8Ժ v=32կմ/ժ
  • V=15կմ/ժ   t=300ր v=75կմ/ժ

2. Գտե՛ք հարաբերությունը.

ա) 300-ի և 20-ի, =30/2=15

բ)450 -ի և 10-ի, =45/1

գ) 1/4-ի և 11/48-ի = 12/11

դ) 15/34-ի և 5/17-ի:=3/2

3. 50կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85կգ սպիտակ ներկը՝ 85000 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։
85000:85=1000
75000:50=7500
1000<7500


4. Գտե՛ք 100-ից փոքր պարզ թվերի քանակի հարաբերությունը 100-ից փոքր կենտ թվերի քանակին (կարող ես օգտվել պարզ թվերի աղյուսակից)։
25

50

5. Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

ա) 473 > 455, 

բ) 733 > 193,

գ) 944 > 844,

 դ) 13 < 49, 

ե) 924 > 336, 

զ) 1239 > 1231

6. Կատարիր գործողությունները,  եթե a = 3.

ա) 3 ⋅ a + 386 =395

բ) 27 ։ a + 96 ։ a,=10+32=42

գ) (17 – a) ⋅ 3,=14×3=42

 դ) (6 ⋅ a + 3) ⋅ a=21×3=63

7. Գտեք  տառային արտահայտության արժեքը, եթե
a = 7, b = 5:

ա) 3 ⋅ a + 5 ⋅ b, =21+25=46

բ) 10 ⋅ (a + b) ։ 3, =11

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b,=8+35=43

դ) 95 ։ b + 49 ։ a,=19+7=26

ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4,=0

զ) (a – 7) ⋅ (b – 5)=0

8. Կրճատիր կոտորակները՝

5/10-1/2,  34/17-2/1, 120/360-1/3,  900/27000-1/30,  3535/35:=101/1

Պարապմունք 15.

Պարապմունք 15.

Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան

Հիշեցում:
Այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի հերթական օրն է:

Թեմա՝ Համեմատույթուն:

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է 

համեմատություն։ 

Թվերի փոխարեն օգտագործելով տառերը՝ համեմատությունները  կարելի է գրի առնել հետևյալ կերպ.

a : b = c : d կամ  a/b=c/d, որտեղ a, d-եզրային անդամներ են կոչվում, իսկ b,c-միջին անդամներ: 

Կարևոր:
Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին.

a . d = b . c

Առաջադրանքներ:

1. Գրի՛ առեք համեմատությունը.

ա) 6-ը հարաբերում է 5-ին այնպես, ինչպես 2-ը հարաբերում է   5/3-ին:
6:5=2:5/3

բ) 1-ը հարաբերում է 100-ին այնպես, ինչպես 10-ը հարաբերում է 1000-ին:
1:100=10:1000

գ) 63-ը հարաբերում է 49-ին այնպես, ինչպես 45-ը հարաբերում է  35-ին:
63:49=45:35

դ) 2/7 -ը հարաբերում է 5-ին այնպես, ինչպես 4-ը հարաբերում է 70-ին:
2/7:5=4:70

2.Գրեք համեմատությունը և նշեք, թե որոնք են նրա եզրային անդամներ,ներկեք կարմիր գույնով,  և միջին անդամները ներկեք կապույտ գույնով:

ա) 51 : 17 = 102 : 34,
բ) 9 : 1 = 1008 : 112,

3.Գտեք իրար հավասար հարաբերությունները և նրանցից համեմատությո՛ւն կազմեք.

ա) 15 : 35, 9 : 60, 3 : 7,
3:7, 3:20, 3:7
բ) 34 : 3, 68 : 6, 262 : 24
34:3, 34:3,

4. Հետևյալ թվերից կազմե՛ք համեմատություններ.

ա) 4, 6, 12, 8, 
4:8=6:12
1:2=1:2

բ) 15, 18, 6, 5,
15:5=18:6
3:1=3:1

5. Մի հատվածի երկարությունը 10 սմ է, մյուսինը՝ 25 սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։
100:250=10:25
10:25=10:25

6. Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։
35000:1000=35:10
35:10=35:10

Սեպտեբեր ամսվա ամփոփում

Սեպտեմբերի 1-5 1.Նախագծային աշխատանք 2.Առաջադրանք 3.Առաջադրանք
Առաջադրանք 1 և 2
Անահատական նախագիծ 
Սեպտեմբերի 6-121.Առաջադրանք 1
Հնագիտություն
Սեպտեմբերի 13-191.Առաջադրանք 1
Պատմություն
Սեպտեմբերի 20-261.Առաջադրանք 1 2.Առաջադարնք 2
Օրացույց
15-20 նախադասությամբ ներկայացրու ամենադուր եկած, տպավորիչ թեման, հիմնավորիր՝ինչու;
Եթե  մասնակցել եք որևէ ճամփորդության , այստեղ տեղադրում եք պատումի հղումը:

Վերջում գնահատում եք սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքները, մասնակցությունը դասին, հետևիր ստորև նշված գնահատման համակարգին:

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
  2. Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
  3. Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
  4. Նախագծային աշխատանք – 1-3 բալ
  5. Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
  6. Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  7. Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ

Օրացույց

Առաջադրանք 1

«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ  կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը  կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն: 

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ

7.Արեգակնային, ավազային  ժամացույց

Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել

Իրանական օրացույցն ունի ավելի քան չորս հազար տարվա պատմություն։ Ժամանակի ընթացքում այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ իրանական օրացույցը սկիզբ է առել բաբելոնականից, որը արևալուսնային օրացույց էր։ Սակայն, Իրանցիները կիրառել են արևային օրացույցի համակարգը։ Մոտ երկու հազար հինգ հարյուր տարի առաջ, օրացույցը Իրանում փոխվեց։ Զրադաշտական կրոնի տարածմանը զուգահեռ Իրանում հաստատվեց զրադաշտական օրացույցը։ Չնայած իրանական օրինաչափ ավանդույթների ամենավաղ ապացույցը մ.թ.ա. երկրորդ հազարամյակից է, որը նախորդում է իրանական մարգարե Զրադաշտի հայտնվելուն, առաջին լիարժեք պահված օրացույցը աքեմենյաններինն է։ Գրի առնված պատմության ընթացքում պարսիկները շահագրգռված էին օրացույցի գաղափարով և կարևորությամբ։ Նրանք առաջին մշակույթներից էին, որոնք օգտագործում էին արեգակնային օրացույցը և վաղուց օժտված էին լուսնային և լուսնաարևային մոտեցումներով։ Արևը միշտ էլ իրանական մշակույթի խորհրդանշաններից է եղել և սերտորեն կապված է Կյուրոս Մեծի ժողովրդական բանահյուսության հետ:Նախաիսլամական դարաշրջանում շարունակվեցին օրացույցի փոփոխությունները։ Իսլամի ընդունումից հետո արևային օրացույցը փոխարինվեց լուսնային օրացույցով։ Իսլամական դարաշրջանում հասարակության սոցիալական և տնտեսական պահանջմունքների, ինչպես նաև գիտական առաջընթացի համար իրանցի շատ գիտնականներ ձեռնամուխ եղան օրացուցային բարեփոխումներ իրականացնելու գործին։ Կազմելով Ջալալի օրացույցը, որն ամենաստույգ արևային օրացույց ն էր, Խայյամը մեծ քայլ կատարեց այդ ուղղությամբ։ Հետագայում ևս իրանական օրացուցային համակարգը մեծ փոփոխություններ կրեց։ Արևային տոմարի 14-րդ դարի սկզբին Իրանի պաշտոնական օրացույցը, որն ամենաստույգներից, ամենակատարելագործվածներից և ամենականոնավորներից մեկն էր, հաստատվեց Իրանի Մեջլիսի կողմից։ Իրանական օրացույցի պատմությունը իսլամի տարածումից առաջ և հետո տարբեր է։ Նախքան իսլամ ընդունելը արևային հին օրացույցը պաշտոնական բնույթ ուներ։ Իսլամի ընդունումից հետո օրացույցի հին, ավանդական բովանդակությունը, տարեթվերի հաշվարկը աստիճանաբար փոփոխության ենթարկվեցին, և գերակշռող դարձավ լուսնային օրացույցը։ Լուսնային տոմարի 9-րդ դարից մինչև նախորդ հարյուրամյակը այն համարվում էր պաշտոնական օրացույց։ Արևային օրացույցի բարեփոխված տարբերակը նախորդ դարից մինչև այժմ հանդիսանում է Իրանի պաշտոնական օրացույցը։

Հին պարսկական օրացույց

Հին պարսկական արձանագրությունները և աղյուսակները ցույց են տալիս, որ վաղ իրանացիները 360 օրանի օրացույց էին օգտագործել՝ ուղղակիորեն արևի դիտարկման հիման վրա և ձևափոխել իրենց հավատքների համապատասխան։ Օրեր չեն նշանակվել։ Այդ ամիսները երկու կամ երեք բաժանումներ են ունեցե՝ կախված լուսնի փուլից։ Տասներկու ամիսներ, որոնք ունեին 30 օր անվանվում էին փառատոնների կամ հովիվ տարվա գործունեությունների պատվին։ Ամեն վեց տարում ավելացվել է 13-րդ ամիսը, որպեսզի օրացույցը համաժամանակացվի եղանակներին։ Հետևյալ աղյուսակում նշվում է Հին Պարսկաստանի ամիսները։

Աղբյուրը

Օժանդակ գրականություն՝

Օրացույց

Իրանական օրացույց

Գրիգորյան օրացույց. Ինչ մենք գիտենք դրա մասին: Ի՞նչ է նշանակում օրացույցի «Նոր» և «Հին» ոճ:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը/տեսաֆիլմ/

Как появился календарь?/տեսաֆիլմ/

Юлианский и григорианский календари: что означает “старый стиль”?/տեսաֆիլմ/Առաջադրանք 2

Փորձիր մեկ էջի սահմանում ներկայացնել հայ ժողովրդի ծագման հետ կապված ավանդությունները:/Ստորև ՝օժանդակ աղբյուրից, ընտրել տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված ավանդություններից մեկը, դա ներկայացնել, պատրաստել տեսանյութ:/

Օժանդակ աղբյուր այս թեմայի շրջանակում:

Կոմիտաս

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում  նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, և չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում  նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Այս թվականի  նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։

Պարապմունք 13

Պարապմունք 13.

Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան)

Հարցերի ամփոփում, բլոգների ստուգում:
Շաբաթվա ամփոփ խնդիրներ:

1.      Դավիթը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը): Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Դավիթը թիրախին երրորդ անգամ կրակելուց:

21

2. Հինգ հատ չորս թվանշանով և թվաբանական գործողություններով ստացի՛ր 55:
44:4+44

3..Ջրով լիքը բաժակը կշռում է 400 գրամ: Դատարկ բաժակը կշռում է 100 գրամ: Քանի՞ գրամ է կշռում ջրով կիսով չափ լցված բաժակը:
250


4. Արատեսյան դաշտում աճում են ծաղիկներ։ Ամեն օր ծաղիկների քանակը մեծանում էր ուղիղ երկու անգամ։ Ամբողջ դաշտը ծածկելու համար անհրաժեշտ է 48 օր։ Քանի՞ օր է անհրաժեշտ դաշտի կեսը ծածկելու համար։

47

5.  Նկարում պատկերված  են հինգ պտուտակներ, որոնք խրված են փայտե կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը, իսկ մեկ պտուտակն համեմատաբար ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է ամենակարճը:


5

Գտի՛ր օրինաչափությունը, նշի՛ր հարցական նշանի փոխարեն գրված թիվը:

4