Պարապմունք 26.

Պարապմունք 26.

Մասշտաբի գաղափարը (տեսություն)
 

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ,1սմ,1մ,1դմ,1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

 Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:  

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:


Ուշադրություն:

Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի (հարաբերության) տեսքով:
Օրինակ՝ օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

Լուծում

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12500000 սմ-ը կամ 125 կմ-ը:

Եթե 1 սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 1257=875 կմ:

Պատասխան՝ 875կմ:

Հարցեր, առաջադրանքներ:

1.Ի՞նչ է մասշտաբը:
Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

2.Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 2սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։
200կմ

3. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3սմ-ի-150մ, բ) 10սմ-ի-500մ, գ) 1/2սմ-ի-25մ, դ)1.3/4 16,25սմ-ի:


4.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:
50կմ

5.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը   7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:
350կմ

6..Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:
4սմ