ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ

  • Աշնանային մեդիաընթերցումներ

Համացանցից փնտրե՛լ, գտնե՛լ բանաստեղծություններ աշնան մասին, ընթերցե՛լ,
պատրաստե՛լ հետաքրքիր աշնանային տեսանյութեր: Աշնանային պոեզիա. որոշ ստեղծագործություններ հավաքված են այս ընթերցարանում, կարող է օգնել, սակայն ցանկալի է, որ լրացնե՛ք ժողովածուն: 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ

ԱՇՈՒՆ

Հ. Հայրապետյան

Դաշտ ու այգի  դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:

Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:

Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում: