Գոծնական քերականություն

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքական,քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ(ն)- անձնային, անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդական, տուն-տնական,տնային, անապատ-անապատային, դև-դիվային, դյուցազն-դյուցազնական,
աղաչ(ել)-աղաչական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրկական, պետ-պետական, տոհմ-տոհմական, հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդային, խորհրդական:

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին սանրեր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի կախարդ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդներ: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնաիրն այսոր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիր. մարյու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իտել է: Ջրի կորստի հետ առնվում են մի շարք այլ սական հարյեր: Առան.ին ուշադրության է արժանի ջրավազանի կեն.ական աշխարհի պահպանության խն.իրը:

4. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը դարձել է ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

Բազում-բազմապատիկ(ու-ն դարձել է ա)։

ամուր-ամրանալ(ու-ն դարձել է ա)։

բույր-բուրավետ(ույ-ը դարձել է ու)։

կապույտ-կապուտակ(ույ-ը դարձել է ու)։

բույս-բուսական(ույ-ը դարձել է ու )։

ողջույն-ողջանալ(ույ-ն դարձել է ա)։

որդի-որդյակ(ի-ն դարձել է յ)։

ոսկի-ոսկյա(ի-ն դարձել է յա)։

 5. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    8. գլխին տալ — ուրախանալ: