Պարապունք 21

Թեմա՝  Պրիզմա (հատվածակողմ)

Պրիզմա կոչվում է այն բազմանիստը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը ուղղանկյուններ են:

Պրիզմայի հասկացությունը — դաս ...

Զուգահեռ հարթություններում գտնվող հավասար նիստերը կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:Յուրաքանչյուր կողմնային նիստի երկու հանդիպակաց կողերը գտնվում են հիմքերի վրա, իսկ մյուս երկու կողերը միացնում են հիմքերի գագաթները։ Այդ կողերը կոչվում են կողմնային կողեր։

Ըստ հիմքի բազմանկյան ՝ պրիզման կարող է լինել եռանկյուն պրիզմա, քառանկյուն պրիզմա, հնգանկյուն պրիզմա և այլն:

Եթե պրիզմայի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին, ապա այն կոչվում է ուղիղ պրիզմա

 Իսկ երբ կողմնային կողերը ուղղահայաց չեն հիմքերին, պրիզման կոչվում է թեք:

Պրիզման կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:

Հիմքերի հեռավորությունը կոչվում է պրիզմայի բարձրություն:

Ուղիղ պրիզմայի բարձրությունը համընկնում է նրա կողմնային կողի հետ:

n-անկյուն պրիզման ունի 3n կող, 2n գագաթ, n+2 նիստ, ընդ որում՝ այդ նիստերից երկուսը նրա հիմքերն են, իսկ n-ը՝ կողմնային նիստեր:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Որ մարմինն է կոչվում պրիզմա:
Պրիզմա կոչվում է այն բազմանիստը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը ուղղանկյուններ են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր պրիզմա:

3.Որ նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:
Իրար հանդիպակաց նիստերը կոչվում են հիմքեր իսկ իր մնացկողքի նիստերը կողմնային։

4.Որ պրիզման է կոչվում ուղիղ պրիզմա։
երբ պրիզմայի պարզրությունը ուղղահայաց է

5.GEOGEBRA ծրագրով գծիր ուղիղ պրիզմա:

6.Որ պրիզման է կոչվում թեք պրիզմա։
երբ բարձրությունը ուղղահայաց չէ

7․GEOGEBRA ծրագրով գծիր թեք պրիզմա:

8․Գտեք վեցանկյան պրիզմայի կողերի, գագaթների, նիստերի քանակը,GEOGEBRA ծրագրով գծեք վեցանկյան պրիզմա:
Կողեր – 18
Գագաթներ – 12
Նիստեր – 8

9․Կարող է պրիզմայի կողերի թիվը լինել՝

ա) 13 ոչ որովետև 13 չի բաժանվում երեքի բ) 14 նույնպես չի բաժանվում գ) 18 իսկ տասնըութը բաժանվում է։ Պատասխանը հիմնավորել։

10․Կարող է պրիզմայի նիստերի թիվը լինել՝

ա) 13 բ)14 գ) 18։ Պատասխանը հիմնավորել։

11․ Ինչ բազմանկյուն է պրիզմայի հիմքը, եթե պրիզման ունի ՝

ա) 15 կող բ)11 նիստ գ) 10 գագաթ։

ա. 15 կողմ — հգանկյուն
բ. 11 նիստ — իննանկյուն
գ. 10 գագաթ — հգանկյուն