Վերաբերական բառեր

Առաջադրանքներ

1. Հաստատական վերաբերականներ։

Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։

  1. հաստատական— անշուշտ, արդարև, անպայման, իրոք, հիրավի, անկասկած, անպատճառ, իսկապես,
  2. գնահատողական— բարեբախտաբար, ցավոք
  3. ժխտական- ո՛չ, չէ՛,
  4. սաստկական— նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
  5. երկբայական— թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
  6. սահմանափակման- միայն թե, սոսկ, գոնե, լոկ, գեթ

2․ Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

Պարզ-գոնե, իբր, ահա
բարդ-նույնիսկ, իբրև թե, կարծես թե
ածանացավոր-նույնիսկ, անպատճառ,
բարդածանցավոր-բարեբախտաբար

4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։

Իրոք, նրան չէր հաջողվել, որևէ աշխատանք գտնել: Ոչ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս, անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք, լուծում ունի այս հարցը:

5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 
Ցավոք-գնահատողական, գեթ-սահմանափակման, թերևս-երկբայական, ոչ-ժխտական։

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։

1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
Իհարկե վստահում եմ։
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
Իհարկե գոհ եմ։
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Իհարկե օգնում է։