Վերաբերական բառեր

Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական-անկասկած, արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած,
գնահատողական-դժբախտաբար, ցավոք
ժխտական- ո՛չ, չէ՛,
սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ,
երկբայական- գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
սահմանափակման-միայն, մի՞թե, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե
կամային-հապա, մի
զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ
ցուցական-ահավասիկ, ահա

զգացական-երանի,

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Մրցույթի հաղթողը, անկասկած, լավագույն ընկերս էր։
Նույնիսկ հայտնի գիտնականը չկարողացավ լուծել այդ խնդիրը։
Այնուամենայնիվ, լավ կլիներ, որ մեկնեինք հանգստանալու։
Կարծես թե իմ խոսքերի մեջ ինչ-որ բան նրան դուր չեկավ։
Ցավոք, նա չկարողացավ գրավել առաջին տեղը։
Ասածներիդ մեջ իրոք ճշմարտություն կա։
Ձեզ կհետաքրքրի այս գիրքը, մանավանդ եթե տանը փոքր երեխաներ ունեք։
Միմիայն մայրը գիտեր որդու գաղտնիքը։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Իհարկե-անկասկած-անշուշտ-անտարակույս

հիրավի-իրավամբ

դժբախտաբար-տարաբախտաբար

լոկ-միայն

ասես-կարծես

Թեմա՝ Հանրահաշվական կոտորակներ

Հարցեր և առաջադրանքներ
1.
Գրեք հանրահաշվական կոտորակներիի օրինակներ։
A+b/5, k+h/b+Y,
2.Գրեք  անկրճատելի, անկանոն, կանոնավոր կոտորակների օրինակներ։

2/3, 3/3, 1/3
3.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն հնարավոր լինի կրճատել։
3a/3,
4.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որը հնարավոր չլինի կրճատել։
5d/6
5.Կազմեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն կրճատվի
ա) 2-ով 4a/2
բ) a-ով a^2/a
գ) ab-ով 2ab/ab
դ) 2a^3b-ով2a^3b/

6.Կոտորկաները դարձրեք 36x^2 հայտարարով․



7.Կոտորկաները դարձրեք 20x^2y հայտարարով․



8.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով․


9.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով



10. Կրճատեք կոտորակը