Գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն։

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։ Վաղ մանկական ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը, ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։    Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։